
Արցախի բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել: Հանրապետության հյուսիսային ու հարավային ուղղություններով Ադրբեջանը կոպտորեն խախտել է գիշերը ձեռք բերված մարդասիրական հրադադարը: Բայց, խաղաղ բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ՝ կրակ չի եղել: Այս մասին հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:




