ԿարևորՀասարակություն

ՌԴ նախաձեռնությամբ Երևանը զինվորականներ է ուղարկել Մոսկվա Ադրբեջանի պատվիրակության հետ հանդիպելու համար

Ռուսաստանի նախաձեռնությամբ Հայաստանն ուղարկել է իր զինվորականներին Մոսկվա՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպելու համար՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մեխանիզմը քննարկելու նպատակով, սակայն Բաքուն հարաժարվել է նմանատիպ քայլ կատարել: Այդ մասին ուրբաթ երեկոյան ՏԱՍՍ-ի թղթակցին հաղորդել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը:

«Երևանը դրական է արձագանքել ՌԴ-ի նախաձեռնությանն ու Մոսկվա ուղարկել Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին ադրբեջանական կողմի հետ հանդիպելու համար: Սակայն, մեր տեղեկություններով, Բաքուն չի ուղարկել իր ներկայացուցիչներին հանդիպմանը մասնակցելու համար: Դա նշանակում է, որ Բաքուն, ըստ էության, հրաժարվում է Մոսկվայում ձեռքբերված պայմանավորվածությունից և մերժմամբ պատասխանում ՌԴ նախաձեռնությանը»,-նշել է նա:

Գևորգյանի խոսքով՝ «Երեւանում ենթադրում են, որ Թուրքիան թույլ չի տալիս Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչներին այցելել Մոսկվա»:

Կարդացեք նաև

Back to top button