ԿարևորՀասարակություն

Մարտունիում ռմբակոծությունից վիրավորված 2-ամյա Արծվիկի վիճակը լավ է

Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված ու «Սուրբ Աստվածամայր ԲԿ տեղափոխված 2-ամյա Արծվիկի վիճակն արդեն լավ է: Տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: 

Գլխի վիրահատությունից երկու օր է անցել, իսկ նա արդեն ժպտում է, նշում է Դերձյանը։

«Շնորհակալություն այս օրերի ուշադրության, ուղարկվող նվերների, զանգերի և սիրո համար: Փոխանցում ենք ամենը»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/gev.derdzyan/posts/2478568375777722

Կարդացեք նաև

Back to top button