
Հոկտեմբերի 15-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ:
Երկու երկրների ԱԳ նախարարների քննարկման թեմայում եղել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Նախարարներն ընդգծել են, որ խնդրի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի:
Հաստատվել է հոկտեմբերի 10-ին ՌԴ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մոսկովյան հայտարարության դրույթների անվերապահ կատարման անհրաժեշտությունը:
Նշվել է կրակի դադարեցման ռեժիմի շուտափույթ հաստատման ու դրա պահպանումը վերահսկելու մեխանիզմների համաձայնեցման պահանջը: Ինչպես նաև շեշտվել է իրական արդյունքների հասնելու նպատակով ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմների շրջանակում բանակցային գործընթացի վերսկսմանն ուղղված քայլերի օպերատիվ համաձայնեցման կարևորությունը:




