ԿարևորՀասարակություն

«Սմերչ» տեսակի հրթիռներ՝ Ստեփանակերտի բնակելի տան բակերում և այգիներում

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում շարունակվում են չպայթած ռումբերի և հրթիռների որոնման ու դրանց ոչնչացման աշխատանքները: 

Ծառայության 911 ահազանգման կենտրոնը ստացել է հաղորդագրություն, որ 300 մմ «Սմերչ» տեսակի հրթիռներ կան բնակելի տան բակերում և այգիներում: 

«Հրթիռը Ստեփանակերտի վրա արձակվել է հոկտեմբերի 10-ին, հակամարտող կողմերի միջև կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունից հետո: Այս օրերին Արցախում պատերազմական գործողություններն աշխարհին ներկայացնող հայկական և օտարերկրյա մեդիաներկայացուցիչները տեղում նկարահանել և լուսաբանել են գործընթացը»,- ասված է հաղորդագրության մեջ:

https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/3777757972258650

Կարդացեք նաև

Back to top button