ԿարևորՀասարակություն

Արցախցի մանուկներն այս օրերին մասնագիտություն են ընտրում

Հարցազրույցի եմ, պարզվեց հյուրս՝ Արցախից եկած 12 ամյա Անին, ուզում է դառնալ լրագրող։ Պնդում է, որ պատասխանեմ իր հարցին,  թե ինչու՞ որոշեցի դառնալ լրագրող։ Ինքը լսեց իմ պատասխանը, դուք՝ լսեք իրենը․

«Ուզում եմ լրագրող դառնալ, որ ճիշտը ասեմ, սուտ բաների չհավատան»։

Մայրիրկս ուզում է, որ ես դաշնամուրի գնամ  – սխալ է ×

Ես ուզում եմ կիթառի գնալ ճիշտ է ˅

Հայրիկս ուզում է, որ բժիշկ դառնամսխալ է ×

Ես ուզում եմ պարուհի դառնալճիշտ է ˅

Skill ընկերության դասընթացների համակարգող Շուշան Քոչարյանը պատմում է, որ դասընթացի գաղափարը վաղուց է մտքում եղել։ Ամերիկյան տեսության վրա հիմնված դասընթացի արդյունքում կարելի է պարզել, թե երեխայի մոտ ինտելեկտի որ տեսակն է զարգացած, հետևաբար, ո՞ր մասնագիտություններն են երեխային ամենահապատասխանը․

«Ճանապարհին զրուցում էի երեխաների հետ և պարզվեց, որ նրանք հստակ գիտեն, թե ինչ են ուզում դառնալ»։

Արցախից եկած 10 ամյա Արսենի սիրելի առարկան մաթեմատիկան է։ Ինքն իր համար կյանքի բանաձև է սահմանել՝ լավ ապրելու համար սովորել է պետք։ Փոքրիկն ուզում է  հետախույզ դառնալ, հստակ է որոշել, դեռ 4 տարի առաջ, ապրիլյան պատերազմի օրերին։ Պարզվեց Արսենը երգել է սիրում։

Հայրենիքին ծառայելու ձևերը տարբեր են, իրենք ծառայում են սովորելով, որպեսզի հետ գնան իրենց տուն ՝ կառուցելու նորից, շենացնելու կրկին և ապրելու, որպես հայոց հողի արժանավոր տերեր։

Կարդացեք նաև

Back to top button