
Հոկտեմբերի 15-ի ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում հաստատված է կորոնավիրուսային հիվանդության 59 995 դեպք: Կատարվել է 3 957 թեստ, հաստատվել է 1 371 նոր դեպք, առողջացել են 406-ը, 7 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 68 (տղամարդ), 79 (տղամարդ), 67 (կին), 75 (կին), 63 (կին) և 62 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Հոկտեմբերի 15-ի ժամը 11։00-ի դրությամբ ամբողջական պատկերն այսպիսին է.
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 59 995
Բուժվողներ՝ 11 519
Առողջացածներ՝ 47 119
Մահվան ելքեր՝ 1046
Ընդհանուր թեստեր՝ 336 111:





