
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է Վարդենիս-Սոթքի մերձակայքում ԱԹՍ-ի հարվածից տուժած 14-ամյա տղայի լուսանկարը։
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ տղայի վիճակը բժիշկները գնահատել էին որպես ծանր։
«Վիրավորվել է 14-ամյա երեխա, որը հիմա գտնվում է հիվանդանոցում: Եղել են նաև այլ խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ և կարտոֆիլի բերքահավաքի համար դաշտում աշխատող քաղաքացիներ»,- վճռականորեն դատապարտելով փաստը գրել էր ՀՀ ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը։




