ԿարևորՀասարակություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն  ուղերձով դիմում է ժողովրդին:

«Սիրելի ժողովուրդ, ՀՀ Արցախի, սփյուռքի հպարտ քաղաքացիներ, պատերազմի 18 օրվա ընթացքում մեր հերոսական զորքերը հյուսիսային և հարավային ուղղություններով նահանջ են ունեցել։ Արցախի ՊԲ-ն, ծանր մարտերով մարդուժի և տեխնիկայի կորուստներ ունենալով, վերահսկողսւթյան տակ է պահում վիճակը, բայց բոլորս պետք է իմանանք, որ ստեղծվել է բավականին ծանր իրադրություն։ Ես սա չեմ ասում հուսահատվելու, այլ ճշմարտության լեզվով խոսելու մեր ժողովրդի հետ՝ ի տարբերություն Ադրբեջանի։ Մենք պետք է մեր անելիքի շուրջ խոսենք է և մեր ազգային համախմբումը քաջալերենք։

Համախմբել ներուժը, հասնել հաղթանակի՝ Արցախի ինքնորոշման ճանաչմամբ։

Այս վճռական պահին մեզնից յուրաքանչյուրը պետք է կենտրոնանա հետևյալի վրա՝ Արցախը, բանակը, զինվորը, առաջնագիծը. սա պետք է լինի մեր ջանքերի կիզակետը սփյուռքում և Հայաստանում։ Մենք պիտի հաղթենք, մենք պիտի ապրենք և պետք է կերտենք մեր պատմութունը. մեր նոր էպոսը, մեր հերոսամարտը, մեր Սարդարապատը»,- մասնավորապես ասել է Փաշինյանը։

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/683580078962353/

Կարդացեք նաև

Back to top button