ԿարևորՀասարակություն

Արման Եղոյանը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի երկրներին կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր Վեհաժողովի անդամ բոլոր 55 երկրներին կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը։

«Այսօր Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերով հանձնաժողովի հեռավար նիստում ներկայացրի Արցախում թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։

Մանրամասն անդրադարձա տարածաշրջան ջիհադիստ ահաբեկիչների ներթափանցման և Արցախի քաղաքացիական բնակչության դեմ կասետային ռումբերի կիրառման փաստին։

Կոչ արեցի Վեհաժողովի անդամ բոլոր 55 երկրներին, որպես տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնման ամենակարճ ճանապարհ, ճանաչել Արցախի անկախությունը»,- գրել է Եղոյանը։

https://www.facebook.com/arman.yeghoyan/posts/3742251392465342

Կարդացեք նաև

Back to top button