ԿարևորՀասարակություն

Արցախի ՀՕՊ-ը հակառակորդի Սու-25 է խոցել. Թուրքական F-16-երը դարձյալ աջակցում են Ադրբեջանին

 Արցախի Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հակառակորդի Սու-25 գրոհիչ ինքնաթիռ են խոցել: Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչների պատսպարմամբ ադրբեջանական օդուժը սահմանի երկայնքով կիրառում է Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ։ Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ միավոր Սու-25 գրոհիչ»,- գրել է Ստեփանյանը:

https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3323936977642439

Կարդացեք նաև

Back to top button