ԿարևորՔաղաքական

Վարչապետը խորհրդարանում քննարկել է արտաքին քաղաքականության ոլորտում հետագա անելիքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հանդիպում է ունեցել ԱԺ խորհրդի անդամների՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի,  խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը և առաջիկա անելիքներն արտաքին քաղաքականության ոլորտում, այդ թվում՝ խորհրդարանական հարթակներում:

Կարդացեք նաև

Back to top button