
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնում է, որ զորակոչված և կամավորական սկզբունքով հայրենիքի պաշտպանությանը մասնակցող քաղաքացիների աշխատատեղերը կպահպանվեն, այդ ժամանակահատվածը կհաշվարկվի որպես աշխատանքային ստաժ:
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում» կատարվել են լրացումներ և փոփոխություններ, որոնցով զորահավաքային զինվորական ծառայության անցած, ինչպես նաև՝ որպես կամավորական մարտական գործողություններին մասնակցող, աշխատողների համար սահմանվել են հետևյալ երաշխիքները՝
- պահպանվելու է իրենց աշխատատեղը,
- այդ ժամանակահատվածը ներառվելու է իրենց աշխատանքային ստաժում,
- այդ ժամանակահատվածի համար իրենց համար կուտակվելու է ամենամյա արձակուրդի օրեր,
- բացի պետական բյուջեից տրվող վարձատրության, կողմերի համաձայնությամբ, կարող են վարձատրվել նաև գործատուի կողմից,
- միջին աշխատավարձի չափի հաշվարկի վրա չի ազդելու գործատուի կողմից տրվող վարձարտրության չափը,
- վերը նշված երաշխիքներն ունենալու են հետադարձ ուժ՝ սկսած Հայաստանի Հանրապետություն ռազմական դրություն հայտարարելու օրվանից։
Առավել մանրամասն՝ https://bit.ly/36TW1PK




