
Թուրքիայից և Իսրայելից հումանիտար բեռների քողի տակ ինտենսիվորեմ Ադրբեջան են բերվում հարվածային ԱԹՍ-ներ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հարությունյանը:
Այսօր ասուլիսում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ Իսրայելի իշխանությունը ոչ միայն տեղյակ էր, որ Ադրբեջանը կիրառում է հարձակողական ԱԹՍ-ներ, այլև հենց Իսրայելից եկած մասնագետներն էին դրանք օգտագործում:
«Եթե Իսրայելի իշխանությունն ասի տեղյակ չէնք, դա հերթական ծաղրանքը կլինի մարդկության հանդեպ: Եվ այսօր էլ շարունակում են մատակարարել: Այս ցեղասպանության համար պատասխան է տալիս նաև Իսրայելի իշխանությունը, որն ապրել է ցեղասպանություն»,- հավելել է նա:




