ԿարևորՀասարակություն

Մեր տղաների մարտական ոգին հզոր է․ ԱՀ նախագահ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել, որ այսօր նա ևս մեկ անգամ համոզվել է, որ մեր տղաների մարտական ոգին հզոր է:

«Այսօր Հադրութում թշնամու դիվերսիոն ներթափանցման ուժերի դեմ պայքարի ընթացքում մեկ անգամ ևս համոզվեցի, որ մեր տղաների մարտական ոգին հզոր է:

Նրանց խաղաղ ու սթափ հայացքները հաղթանակի վստահ տրամադրությունն են արտահայտում թշնամու հրոսակախմբերի դեմ պայքարում:

Ի դեպ, տեղում պատահաբար հանդիպեցի նաև արցախյան առաջին պատերազմի մեր լեգենդար հրամանատարներից Առուշան Բադասյանին, ով պատերազմի լուրն առնելուն պես Միացյալ նահանգներից շտապել է Արցախ:

Մենք մեր հողի համար ենք կանգնում, իսկ այդ ընթացքն անկասելի է:

Փա՛ռք հայ ժողովրդին, որ հավերժ պետք է ապրի ու արարի իր հայրենի հողում»,- գրել է Արայիկ Հովհաննիսյանը:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/621769308520446

Կարդացեք նաև

Back to top button