ԿարևորՀասարակություն

Հադրութում դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքը գրեթե ավարտվում է․ Հովհաննիսյան

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է սահմանային իրավիճակը հայտարարված հրադադարից հետո։

«Հադրութում գրեթե ավարտվում է դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքը»,- հայտնել է Արծրուն Հովհաննիսյանը։

ըստ նրա սահմանի ողջ երկայնքով հրադադարը գրեթե պահպանվում է, բացառությամբ որոշ հատվածների, որտեղ ադրբեջանական կողմը դիմում է սադրանքների։

Մինչև կեսօր, ըստ Հովհաննիսյանի, Ադրբեջանը կորցրել է

  • 200 զոհ
  • 3 աթս
  • 4 ավտոտեխնիկա

Հրադադար հայտարարելուց ժամեր առաջ հակառակորդի գործողությունները սաստկացել են, բայց մեր ուժերի կողմից դրանք կասեցվել են։

Սադրանք է եղել Հադրութում, որի մասին մանրամասներ է ներկայացրել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը։ Ըստ Հովհաննիսյանի՝ մեր կողմից սադրանք իրականացնող այդ խմբերը չեզոքացվել են։

ՀՀ ՊՆ ն երկայացուցչի խոսքով՝ հրադադարից հետո, ՊԲ տեղամասերից մեկում թույլ է տրվել որպեսզի դիակները վերցնեն, դրանից հետո այդ գործընթացը դադարեցվել է, քանի որ այդ ժամանակ ևս տեղի են ունենում սադրանքներ։

«Պաշտոապես հայտարարում ենք, որ հետայսու թույլ է տրվելու միայն Կարմիր խաչի ներկայացուցիչների առկայության պարագայում»,- ասել է Հովհաննիսյանը։

Կարդացեք նաև

Back to top button