ԿարևորՀասարակություն

Զոհվել է Արայիկ Հարությունյանի ընկերը

ԱՀ նախագահը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ հայրենիքի համար մղվող պայքարում զոհվել է իր լավագույն ընկերներից Ալեքսանդր Հարությունյանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ Մեր սուրբ Հայրենիքի համար մղվող կենաց և մահու պայքարում այսօր քաջի մահով ընկավ իմ լավագույն ընկերներից` Ալեքսանդր Հարությունյանը` մեր Սաշիկը: 

Միասին մարտական ուղի ենք անցել` սկսած 1992-ից` այդ ընթացքում փորձություններ հաղթահարելով, հաճախ ուղիղ նայելով մահվան աչքերին… Նա դարձավ առաջիններից մեկը, ով Արցախյան առաջին պատերազմում «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան ստացավ: 

Իմ հերո՛ս ընկեր, այս անգամ թշնամու մահաբեր արկը չշրջանցեց քեզ, ու դու ևս միացար մեր նահատակ ընկերներին: Հայրենիքի հանդեպ սերդ ու անմնացորդ նվիրումդ որպես դաս թողեցիր սերունդներին: Ննջիր խաղաղությամբ…»,- գրել է ԱՀ նախագահը:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/621689435195100

Կարդացեք նաև

Back to top button