ԿարևորՀասարակություն

500․000 ական դոլար՝ «Հայաստան» համահայկականին․ նոր ֆլեշմոբ` Ջավախքում

 «Ջավախցիներն ամեն գործում պետք է տարբերվեն». այսպես որոշեցին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամում ու նոր ֆլեշ մոբ սկսեցին։

«500 000 դոլար նվիրաբերող առաջին ջավախցու անունը կբարձրաձայնվի»։

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանն ասում է․

«Հիմնադրամը, ինչը տարիներ շարունակ վրացական հողի հայկական անկյունում ապրող մեր հայրենակիցների կարիքներն էր գնահատում ու օգնության ձեռք մեկնում, այսօր՝ կիզակետում Արցախն է պահում ու առաջնագիծը»։

Իսկ խաղաղ պայմաններում օժանդակություն ակնկալող ջավախցին այսօր ցորենը՝ ամբարից, կարտոֆիլի բերքն էլ՝ դաշտից անմիջապես շուկա է տանում, ավելի էժան, բայց արագ վաճառում, որ վայրկյան առաջ օգնություն ուղարկի առաջնագիծ։

«Գյուղերով ընդհանուր դրամահավաք է կազմակերպվել, և ոչ մի ընտանիք անմասն չի մնում»։

Ռուսաստանաբնակ ջավախցիների տրամադրած աջակցությունը 2.5 մլն դոլար է կազմում, հայաստանաբնակ ջավախցիների կողմից՝ շուրջ 1 մլն դոլար։ Ջահն իր խոշոր նվիրատուներին խնդրել է, որ Ջավախքի հիմնադրամին փոխանցվող գումարներն էլ նվիրաբերեն «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

«Մենք եղեռնի ենթարկվեցինք, քանի որ պետականություն չունեինք, այսօր՝ Հայոց պետականության շուրջ 10 000 000 հայ է համախմբվել, սա շատ հզոր ուժ է։  Մեր ձայնը լսելի է աշխարհի ցանկացած անկյունում, և մեր սփյուռքը նույնպես շատ գործ ունի անելու։ Բոլոր համախոհներին կոչ ենք անում անմասն չմնալ մեր վաղվա հաղթանակը կերտելուց»։

Եվ վերջում՝ յուրաքանչյուր հայի համոզմունքը։
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Կարդացեք նաև

Back to top button