ԿարևորՀասարակություն

Ռուսաստանցի վիրավոր լրագրողներին տեղափոխել են Մոսկվա

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ Շուշիի սբ․ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության արդյունքում վիրավորված 3 ռուսաստանցի լրագրողները տեղափոխվել են Երևան։

Նրանցից 2-ը վիրահատվել էին Ստեփանակերտում։ Յուրի Կոտենոկի վիճակը գնահատվում է կայուն ծանր, միացված է արհեստական շնչառության սարքին:

Ինչ վերաբերում է մյուս երկու ռուսաստանցի լրագրողներին, անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նրանք արդեն տեղափոխվել են Մոսկվա:

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/804662393703023

Կարդացեք նաև

Back to top button