ԿարևորՀասարակություն

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Մոսկվայում խորհրդակցություններին մասնակցությունը. ՌԴ ԱԳՆ

Հայաստանը ու Ադրբեջանը հաստատել են Մոսկվայում կայանալիք խորհրդակցություններին մասնակցությունը, ինչպես ՏԱՍՍ-ն է հաղորդում, լրագրողներին հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Բաքուն և Երևանը հաստատել են իրենց մասնակցությունը Մոսկվայում կայանալիք խորհրդակցություններին։ Ակտիվ նախապատրաստություն է ընթանում»,- ասել է նա։

Կրեմլի մամուլի ծառայությունը ավելի վաղ հաղորդել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հոկտեմբերի 9-ին հրավիրել է Մոսկվա ՝ Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ խորհրդակցությունների:

Կարդացեք նաև

Back to top button