ԿարևորՀասարակություն

Շնորհակալ եմ նրանց, ովքեր նոր էջ գրեցին Ֆրանսիայի եւ Հայաստանի համերաշխության պատմության մեջ. Ջոնաթան Լաքոտ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են ադրբեջանական գնդակոծության արդյունքում վիրավորված ֆրանսիացի լրագրողին:

«Դա մեկ շաբաթ առաջ էր. Ալլան Կավալը և Ռաֆայել Յաղոբզադեն, որոնք լրջորեն տուժել էին հրետանային ռմբակոծությունից Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքում, տեղափոխվեցին Ֆրանսիա` Ստեփանակերտի եւ Երեւանի միջոցով Մարտունուց Փարիզ իրականացված հիանալի մարդասիրական գործողությունների շնորհիվ: Ես երբեք չեմ մոռանա այն հուզմունքն Էրեբունի հիվանդանոցում, մինչ սպասում էի ուղղաթիռի ժամանմանը: Ես երբեք չեմ մոռանա թեթեւությունն ինքնաթիռի մեկնելուց հետո: Ես երբեք չեմ մոռանա այն վերակենդանացման բաժանմունքը, որտեղ մեր լրագրողների կողքին էին ճակատից բերված երիտասարդ վիրավորները, ովքեր ամբողջ կյանքի ընթացքում իրենց վրա կկրեն վերապրածը: 

Շնորհակալություն եմ հայտնում նրանց, ով իրենց բոլոր ջանքերը ներդրեցին այս օպերացիայի համար եւ նոր էջ գրեցին Ֆրանսիայի եւ Հայաստանի համերաշխության պատմության մեջ»,- գրել է Ֆրանսիայի դեսպանն ֆեյսբուքում:

https://www.facebook.com/jonathan.lacote.94/posts/795462124543488

Կարդացեք նաև

Back to top button