ԿարևորՀասարակություն

Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) կոչ է արել ապահովել ԶԼՄ-ների ներկայացուցիչների անվտանգությունը ԼՂ-ում

Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը լուսաբանող լրագրողների անվտանգությունը եւ նրանց թույլ տան ազատորեն լուսաբանել իրադարձությունները, հայտարարել է Լրագրողների պաշտպանության կոմիտեն։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պատերազմող կողմերը պետք է հարգեն իրադարձությունները ազատորեն լուսաբանելու լրագրողների իրավունքը եւ ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները նրանց անվտանգության ապահովման համար»,- հայտարարել է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի CPJ ծրագրի համակարգող Գուլմոզա Սաիդը։ «Ե՛վ Ադրբեջանը, ե՛ւ Հայաստանը պետք է վերջին հարձակման հետաքննություն անցկացնեն, որի հետեւանքով վիրավորվել է 2 լրագրող, եւ պետք է մամուլին հավատարմագրում տրամադրեն ազատ ու անկողմնակալ կերպով»։

https://www.facebook.com/CPJEurasia/posts/1683986448430877

Երեկ ադրբեջանական ԶՈՒ-ն մի քանի անգամ հարվածել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն։ Երկրորդ հրթիռակոծման ժամանակ վիրավորվել են օտարերկրյա լրագրողներ: Նրանցից մեկի վիճակը ծանր է։

Կարդացեք նաև

Back to top button