ԿարևորՔաղաքական

Դադարեցնել ռազմական գործողությունները ԼՂ հակամարտության գոտում՝ մարդասիրական նկատառումներով․ Պուտին

Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարություն է արել։ Այն հրապարակվել է ՌԴ նախագահի կայքէջում։

Հայտարարության տեքստը՝ ստորև․

«Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մի շարք հեռախոսազրույցներից հետո Ռուսաստանի նախագահը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարդասիրական նկատառումներով ՝ զոհվածների մարմիններին ու գերիներին փոխանակելու համար:

Այդ հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի միջնորդությամբ հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները հրավիրվում են Մոսկվա»,- ասված է ՌԴ նախագահի հայտարարության մեջ:

Կարդացեք նաև

Back to top button