ԿարևորՀասարակություն

Չի վառվում հրում, չի սուզվում ջրում․ այսօր հայ տանկիստի օրն է

«Չի վառվում հրում, չի սուզվում ջրում», մանկության մուլտֆիլմերից մնացած այս տպավորությունը տանկերի մասին, երգահան Քրիստ Մանարյանին օգնեց գրելու տանկիստի երգը։  Ասում է՝  երգը գրելու առաջին իսկ պահից գիտեր, որ այն պիտի լինի խրոխտ և հաղթական․

«Բանակի 15 ամյակի միջոցառումներն էին և ինձ զանգեցին ու ասացին, որ ուզում են տանկիստներին անդրադառնամ։ Երգը պիտի լիներ խրոխտ և հաղթական, հատուկ շեշտել  եմ նաև հրասայլ բառը»։

Խոհարար ես, դերձակ, ուսուցիչ թե արվեստագետ, երբ զենքը ձեռքիդ է հասկանում ես, որ բոլոր կոչումներից վեր հայրենիքը պաշտպանելու առաքելությունն է․

«Երբ ես էի 2016-ին մարտական հերթապահության, հասկացա, որ այն ինչ ես արել եմ, լավ է, ես արվեստագետ մարդ եմ, դա իմ կոչումն է, բայց երբ պաշտպանում ես հայրենիքդ, դրանից բարձր առաքելություն գոյություն չունի։ Մենք հաղթելու ենք,երկրորդ տարբերակ չկա»։

Հայ տանկիսնտերն այժմ առաջնագծում են և նրանց հետ այս պահին խոսելու հնարավորություն չունենք։ Թշնամու զրահատեխնիկայի հանդեպ թերևս հայկական բանակն անխնա կերպով է վարվում, ոչնչացված է  496 միավոր զրահատեխնիկա։ Եվ ուրեմն փառք Հայոց բանակին, հայ զինվորին, հաղթելու ենք։

Կարդացեք նաև

Back to top button