
Հայկական ծագումով ամերիկացի հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը ինստագրամի էջի «սթորի» բաժնում Հայաստանում արված լուսանկարներ է հրապարակել և կոչ արել իր հետևորդներին կիսվել տեղեկատվությամբ, դիմել ԱՄՆ կոնգրեսականներին՝ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմը դատապարտելու պահանջով։
«Հայաստանն օգնության կարիք ունի»,-իր հետևորդներին պատմել է նա։
Մեկ այլ հրապարակման մեջ նշել է, որ Արցախում հայերն ադրբեջանական հարձակման տակ են։
«Մենք պետք է համաշխարհային հանրությանը, լրագրողներին, մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություններին և կառավարություններին զգուշացնենք անկանխատեսելի հարձակումների մասին։ Հայերի էթնիկ զտման վտանգ կա նրանց նախնյաց հայրենիք Արցախից»,- գրել է նա։
«Մենք փոփոխություն անելու ու մարդկության դեմ այս աճող հանցագործությունը կանգնեցնելու հնարավորություն ունենք։ Մենք պետք է մարդկանց կոչ անենք կապ հաստատել ԱՄՆ-ում իրենց ներկայացուցիչների հետ՝ դատապարտելու Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները»,- նշել է Քորթնի Քարդաշյանը։







