ԿարևորՀասարակություն

Խոցել ենք հակառակորդի մոտոհրաձգային գումարտակը

Այսօր «Զինուժը» հրապարակել է ադրբեջանական զորամասերից մեկի ոչնչացման մի տեսանյութ։ Տեսանյութում Ադրբեջանի Սարիջալու գյուղի մոտ տեղակայված զորամաս է, որը Razm.Info-ի տվյալների համաձայն հրետանիով ու հատուկ նշանակության ստորաբաժանումով ուժեղացված մոտոհրաձգային գումարտակ է։

Հրետանին ներկայացված էր Դ-30 հաուբիցների մարտկոցով։ Ընդհանուր անձնակազմը մոտ 250–300 հոգի։ Այս բազան հիմնովին վերակառուցվել և շահագործման էր հանձնվել 2015թ․ հուլիսին։ Բացման արարողությանը մասնակցել էին նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարը և ԶՈւ գլխավոր շտաբի պետը։

ՀՀ ՊՆ հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է ոչնչացվում զորանոցներից մեկը, գարաժը և պահեստը։ Razm.Info-ն ներկայացրել է արբանյակային լուսանկար, որում հենց այդ բազան է։ Երկրորդ նկարում՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը և ԳՇ պետ Սադիգովը հենց մեր հարվածի տեղում կանգնած՝ տարիներ առաջ բազա այցի ժամանակ։

https://www.facebook.com/razm.info/posts/3175069689270008

Կարդացեք նաև

Back to top button