ԿարևորՀասարակություն

Հենրիխ Մխիթարյանը դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահներին

Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցի իր էջերում դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանագահող երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինին, Դոնալդ Թրամփին և Էմանուել Մակրոնին՝ կոչ անելով միջամտել ու ստիպել Ադրբեջանին դադարեցնել Լեռնային Ղարաբաղում սկսած պատերազմը: 

Ֆուտբոլիստն ընդգծել է, որ այս օրերին Ադրբեջանը հատկապես թիրախավորում է դպրոցները, մանկապարտեզները, հիվանդանոցներն ու քաղաքացիական այլ ենթակառուցվածքներ: 

«Հայաստանն ու Արցախը միայնակ են համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարում», — գրել է Հենրիխ Մխիթարյանը։ 

«Սա կարող է անվտանգության սպառնալիք լինել նաև ձեր երկրների համար»,- նշել է Մխիթարյանը:

https://www.facebook.com/HenrikhMkh/posts/3467260630001282

Կարդացեք նաև

Back to top button