ԿարևորՀասարակություն

Ադրբեջանի կորուստները․ 300 զոհ, 11 զրահատեխնիկա, 2 ուղղաթիռ, 2 աթս

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ներկայացրել է արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը։

Այսօր վաղ առավոտից հակառակորդը սկսել է Ստեփանակերտի հրթիռակոծությունը։ Շարունակում են հրթիռակոծել քաղաքը, բնակելի թաղամասերը, շինությունները, ենթակառուցվածները։ Կան տուժածներ և վիրավորներ՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: 

«Ցերեկվա ժամերին հատկապես թեժացան մարտերը հարավային ուղղությամբ։ Հակառակորդը լայնածավալ հարձակման փորձեր կատարեց Արաքս գետի երկայնքով՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, հետևակ, շարժական խմբեր, և այս կազմի հետ գործում են նաև ոչ Ադրբեջանի զինված ուժի ենթակայությամբ գործող զինծառայողներ»,- ասել է Հովհաննիսյանը։

Ադրբեջանական կորուստերը

  • 300 զոհ
  • 11 զրահատեխնիկա
  • 2 ուղղաթիռ
  • 2 աթս

Ըստ Հովհաննիսյանի՝ սա չի ներառում այսօրվա մարտական գործողություններում իրենց կրած կորուստները։ Դրանք կներկայացվեն առավոտյան։

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/342992093705101

Կարդացեք նաև

Back to top button