ԿարևորՔաղաքական

Ռուսաստանի համար՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, տարածաշրջանում նոր պատերազմն անթույլատրելի է․ Սերգեյ Նարիշկին

Անդրկովկասը կարող է դառնալ հարյուրավոր ահաբեկիչների համար նոր ցատկահարթակ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են ձգվել ահաբեկչական կազմակերպությունների գրոհայիններ, ասել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը, հայտնում է «Արցախ» տեղեկատվական շտաբը։

Ըստ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության պետի՝ արտաքին հետախուզության ծառայության տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են ձգվում մերձավորարևելյան միջազգային ահաբեկչական կազմակերպություններից վարձկաններ, մասնավորապես՝ «Ջահբաթ ան-Նուսրայից», «Ֆիրքաթ ալ-Համզայից», «Սուլթան Մուրադից», ինչպես նաև քրդական ծայրահեղական խմբավորումներից։

Խոսքը, ըստ նրա, հարյուրավոր և արդեն նույնիսկ հազարավոր արմատականների մասին է, որ հույս ունեն փող աշխատել ղարաբաղյան նոր պատերազմում։

Ռուսաստանի համար՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, տարածաշրջանում նոր պատերազմն անթույլատրելի է, նշել է Նարիշկինը։

Կարդացեք նաև

Back to top button