Վաղվանից սկսած տեղումները հանրապետության ողջ տարածքում կդադարեն, իսկ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 7-10-ին աստիճանաբար կբարձրանա 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:




