
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր գրառմամբ խնդրել է տրանսպորտային աջակցություն ցուցաբերել մարզերից կենտրոնական հավաքակայան գնացող մեր զորակոչվող տղաներին։
«Այն տղաները, որոնք իրենց մարզերից Երևանի հավաքակայան տեղափոխվելու տրանսպորտային խնդիր ունեն, թող հավաքվեն իրենց մարզերի զինկոմիսարիատների մոտ։ Իրենց մեքենայով աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն ունեցող քաղաքացիները՝ նույնպես։ Պրոցեսը՝ շուրջօրյա։ Մարզպետարանների և քաղաքապետարանների աջակցությամբ»,- գրել է Փաշինյանը։




