ԿարևորՀասարակություն

Իրանցի խորհրդարանականներն այցելել են Արցախի սահման

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Աբոլֆազլ Ամուին հայտնել է, որ նախօրեին հանձնաժողովի մի շարք անդամներ ուղևորվել են Արցախի Հանրապետության հետ սահմանամերձ տարածք:

Ինչպես իրանական Mehr լրատվական գործակալությունն է հաղորդում, նա ասել է, որ նպատակը քննարկելն է հարցեր, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումներին և Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած իրադարձություններին:

«Այս այցի ընթացքում կուսումնասիրվեն նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների հետևանքներն Իրանի սահմանային շրջաններում»,-նշել է նա:

Կարդացեք նաև

Back to top button