
ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը եղբոր լուսանկարն է հրապարակել ֆեյսբուքի իր էջում: «Հարազատ եղբայրս է, ով առաջին իսկ օրվանից առաջնագծում է: Արդեն մասնակցել մեր մի քանի դիրքերի վերականգնման ռազմագործողություններին: Երբ հարցնում եմ որպիսության մասին, ասում է թուրքերը դեռ ներողություն չե՞ն խնդրել: Հզոր ենք: Հաղթելու ենք:Հպարտ եմ»,-գրել է նա:




