
Աշխարհի, Եվրոպայի ու Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դիմել է ՄԱԿ-ին, ՀԱՊԿ-ին ու ԵԽ-ին։
«Արդեն 7 օր է, ինչ Թուրքիա-Ադրբեջան համատեղ ահաբեկչությունն՝ ուղղված Արցախի Հանրապետության դեմ, շարունակվում է:
Այս հրետակոծումները կատարում են միջազգային իրավունքով արգելված զինատեսակներով, մի՞թե այս ամենը միջազգային հանցագործություն չէ:
Եվ դուք՝ ՄԱԿ, ՀԱՊԿ ու ԵԽ, կարևորագույն կառույցներ լինելով հանդերձ, մինչ այս պահը՝ 7 օր շարունակ լռում եք՝ ահաբեկիչների հանցագործ գործողությունների առջև մեն-մենակ թողնելով հայ երեխաներին, մայրերին ու երիտասարդներին»,- Ինստագրամի իր էջում գրել է Արթուր Ալեքսանյանը։




