
Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»
Թբիլիսի
Վրաստանի կառավարության մի խումբ ներկայացուցիչներ երեկ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ այցելել են առաջնորդանիստ սուրբ Գևորգ եկեղեցի, ծանոթացել վերանորգման աշխատանքներին: Վարչապետը իր պատրաստակամությունն է հայտնել օժանդակել եկեղեցու վերկանգնման հիմնադրամին: Իսկ վերաինտեգրման հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին «ռադիոլուրին» փոխանցել է, որ Վրաստանի նոր իշխանությունները պատրաստ են վերանորգել երկրի տարածքում գտնվող բոլոր, այդ թվում հայկական եկեղեցիները:
Վերաինտեգրման հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին Վրաստանի տարածքում գտնվող բոլոր տաճարները Վրաստանի հարստությունն է համարում և նշում է, որ դրանք անհրաժեշտ է պահպանել:
ձայն «մեր կառավարության համար կարևոր չէ թե ում եկեղեցին է այն, ով է այնտեղ աղոթում. դրանք բոլորը մեր երկրի հարստությունն են և Վրաստանը պարտավոր է պահպանել դրանք: Իսկ թե ում է պատկանում, այդ հարցի լուծումը թող եկեղեցիները տան»:
Զաքարեիշվիլին ասաց, որ երկրի նոր իշխանությունները ամեն ինչ անելու են, որ մինչև մեր օրեր հասած պատմական հուշարձանները, եկեղեցիները չփլուզվեն և շարունակեն դարերով կանգուն մնալ: Ինքը որ բազմիցս է Վրաստան այցելած զբոսաշրջիկներին ծանոթացրել Վրաստանի տեսարժան վայրերի, այդ թվում հայկական եկեղեցիների հետ, ասում է, որ ուրախանում ու հպարտանում է Վրաստանում հայկական եզակի մշակույթի ներկայությամբ:
«Մենք հպարտանում ենք, որ Թբիլիսիի կենտրոնում կա նման եկեղեցի», ասաց Զաքարեիշվիլին` նկատի ունենալով սուրբ Գևորգը:
Առաջնորդանիստ սուրբ Գևորգ եկեղեցին անցյալ տարի է փակվել վերականգնման, ամրացման և մասնակի վերակառուցման նպատակով: Վերանորոգումն իրականացվում է մի խումբ հայ բարերարների աջակցությամբ: Վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ծանոթացնալով եկեղեցու վերանորգման ընթացքին, խոսատցավ օժանդակել «Սուրբ Գևորգ եկեղեցու վերակառուցման հիմադրամին»:
Թբիլիսիի սուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել է 1251թ-ին, Նարիղալա բերդի ստորոտում 631թ.-ին կառուցված Վիրահայոց թեմի առաջին տաճարի տեղում: Այն բազմիցս ավերվածությունների է ենթարկվել, սակայն կանգուն է մնացել: Ն. Հովնաթանյանի և Գ. Բաշինջաղյանի որմնանկարներով զարդարված տաճարը վերջին անգամ վերանորգվել է 1924 թվականին:




