Այսօրվա հայը Դեր-Զորի ճամփորդը չէ։ Սա մի նոր Սարդարապատ է, և մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ինքն իրեն նվիրել մի նպատակի, և այդ նպատակի անունն է հաղթանակ, իր ուղերձում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ հակառակորդը այդպես էլ ի վիճակի չի եղել լուծել որևէ ռազմավարական խնդիր։
«Հայ ազգը, որ նահատակ ու կենդանի հերոսների շնորհիվ ճաշակել է հաղթանակի անզուգական համը, այլևս համաձայն չէ ուրիշ որևէ ճակատագրի: Հաղթանակը, միայն ու միայն հաղթանակը, բացառապես հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։




