ԿարևորՀասարակություն

Մակրոնն Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում

 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում: Ինչպես ՏԱՍՍ-ն է տեղեկացնում, հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:

«Ֆրանսիայի նախագահն իր անհանգստությունն է հայտնել շփման գծում մարտերի շարունակության առնչությամբ և կոչ է արել դադարեցնել կրակն ու շուտափույթ վերադառնալ բանակցություններին»,-ասված է հաղորդագրությունում:

Հոկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հեռախոսազրույց ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները քննարկել էին Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումները:

Տես նաև՝ Մակրոնը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում բանակցելու նոր տարբերակ է առաջարկել

Կարդացեք նաև

Back to top button