
Ադրբեջանը քիչ առաջ 3 անգամ հարվածեց Ստեփանակերտին ծանր հրթիռներով, ֆեյսբուքի իր էջում հայտնել է Արցախի Հանրապետության ՄԻ պաշտպան Արտակ Բեգլարյանը։
Հրապարակումից հետո Արցախի ՄԻ պաշտպանը ֆեյսբուքի իր էջում պարզաբանեց․
«Ստեփանակերտի վրա երեք հարված է եղել, բնակելի շենքեր են լրջորեն վնասվել, վիրավորների մասին հստակ տվյալներ կան, իսկ զոհերի մասին դեռ հաստատված տվյալ չկա:
Իսկ իմ թվիթթերյան գրառման մեջ գրված “casualties” բառը նշանակում է «տուժածներ», ոչ թե «զոհեր»:
Համապատասխան մարմիններն ու ծառայություններն այժմ աշխատում են»,- գրել է Բեգլարյանը:




