
Եվրախորհրդարանը հոկտեմբերի 7-ին Բրյուսելում կայանալիք նիստում կքննարկի Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, եվրոպացի օրենսդիրները պատրաստվում են հոկտեմբերի 7-ի նիստը սկսել Ղարաբաղին նվիրված քննարկմամբ, որը նիստի օրակարգում ներկայացվում է որպես անկլավ։
Հաղորդվում է, որ քննարկմանը մասնակցելու համար խորհրդարան է հրավիրվել Եվրամիության արտգործնախարար, անվտանգության հարցերով հանձնակատար Ժոզեպ Բորելը։




