ԿարևորՀասարակություն

Դատապարտելի է լրագրողներին հրետակոծելը․ ՄԻ պաշտպան

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում դատապարտել է լրագրողներին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում (Արցախում) հրետակոծելը։

«Բացարձակ դատապարտելի է մասնագիտական աշխատանք կատարող լրագրողներին Ադրբեջանի կողմից հրետակոծելը Լեռնային Ղարաբաղում (Արցախում)»,- ասված է Թաթոյանի հայտարարությունում։

«Ըստ այս պահի տեղեկությունների՝ հոկտեմբերի 1-ին ֆրանսիական Le Monde պարբերականի 2 լրագրող, 24News.am լրագրողը և Armeniatv օպերատորը վիրավորում են ստացել, իսկ որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ հայտնվել են թիրախայինկրակի տակ։ Ավելին, ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող

Agence France-Presse (AFP) միջազգային գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան, որի հետևանքով լրագրողներ են ծանր վիրավորում ստացել։ Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, նրան վիրահատում են Ստեփանակերտի բժշկական կենտրոնում:

Լրագրողական խումբը եղել է հատուկ արտահագուսոտվ, լրագրողական տարբերանշանով: «PRESS» տարբերանշան է ունեցել նաև հրետակոծության տակ հայտնված լրագրողական մեքենան:

Այս ամենն ակնհայտորեն վկայում է տարբերակում չդնող (indiscriminate), քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման մասին:

Լրագրողների դեպքում դա առավել ևս դատապարտելի է. նրանք գտնվում են հատուկ պաշտպանության ներքո:

Լրագրողական աշխատանքը պատերազմական կամ զինված հարձակումներ ժամանակ հատուկ կարևորություն է ստանում՝ լինելով երաշխիք ոչ միայն հարձակման գոտում տիրող վիճակի մասին աշխարհին տեղեկություններ փոխանցելու, այլ նաև քաղաքացիական անձանց պաշտպանության հարցերում»,- գրել է ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=721301411802400&id=100017676420633

Կարդացեք նաև

Back to top button