
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ որոշում է կայացրել դիմել ԵՊՀ գիտական խորհրդին՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին բուհի պատվավոր դոկտորի կոչումից զրկելու խնդրանքով․
«Հայ ինքնության, սեփական հողում ինքնորոշվելու, ապրելու և արարելու, մեր հայրենակիցների կյանքի իրավունքի դեմ ուղղված Ադրբեջանի քայլերը իր հայտարարություններով խրախուսելու և դրանց անուղղակի աջակցելու համար»,- նշել է Հարությունյանը։




