ԿարևորՀասարակություն

Արցախի նախագահը ցույց է տվել մարտական ընկերների առգրաված 3 ադրբեջանական տանկերը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցույց է տվել մարտական ընկերների կողմից առգրավված 3 ադրբեջանական տանկերը։ Նա հայտնել է, որ իր ընկերներն այսօր խոցել են թշնամու 1 զրահատեխնիկա, իսկ 3-ն առգրավել․

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Տեսանյութն այսօր առաջնագծում մեր ունեցած հերթական հաջողության մասին է:

Մարտական ընկերներս` Գեղամը, Էդիկը, Արմենը և Ռուբիկը (Լյուպիտան), ովքեր մասնակցել են Արցախյան առաջին պատերազմին, 2016թ.-ի ապրիլյանին, մեր մյուս տղաների օգնությամբ խոցել են թշնամու 1 զրահատեխնիկա, իսկ 3-ն առգրավել (մեկը` տեսանյութում):

Միանում եմ նրանց խանդավառությանը: Տղերք, հպարտ եմ ձեզանով: Կեցցե ՛ք»,- գրել է Հարությունյանը:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/671065627145138

Կարդացեք նաև

Back to top button