ԿարևորՀասարակություն

Հրապարակվել են թուրքական F-16-ի կողմից խոցված հայկական ինքնաթիռի լուսանկարները

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում հրապարակվել են Թուրքիայի զինված ուժերին պատկանող  F-16 կործանիչի կողմից խոցված ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչի լուսանկարները:

Սեպտեմբերի 29-ի առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Զոհվել է ՀՀ ԶՈՒ օդաչու մայոր Վալերի Դանելինը:

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/797213791114550

Կարդացեք նաև

Back to top button