
Հայկական կողմի կորուստներն ամփոփում ենք, դրանք կներկայացնենք վաղը՝ առավոտյան։ Ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է սահմանային իրավիճակը և Ադրբեջանի կորուստները։ Նա հայտնել է, որ հակառակորդը կորցրել է 790 կենդանի ուժ, որից 180-ը Քարվաճառի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմն ունի մոտ 1900 վիրավոր։
Սեպտեմբերի 27-ի առավոտից մինչ այս պահը հայկական զինուժը ոչնչացրել է հակառակորդի 137 տանկ և զրահատեխնիկա, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ,1 ինքնաթիռ։




