
Հայ երիտասարդները դեղորայք են հավաքում Արցախի հանրապետություն ուղարկելու համար։

Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ ԱԱՏՄ-ն ստանձնել է կամավորաբար հավաքվող և Արցախ ուղարկվող դեղերի վերահսկողությունը։

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ ֆեյսբուքի իր գրառման մեջ հայտնել էր, որ բանակը սննդամթերքի խնդիր չունի ,և սրտաբուխ օգնությունը լավ կլինի, որ լինի համակարգված։




