ԿարևորՀասարակություն

«Այս պահին բանակում ոչ մի բանի կարիք չկա»․ Վ․ Մարտիրոսյան

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում շարունակվում են առաջին անհրաժեշտության պարագաների հավաքագրման գործընթացը։ Պաշտպանության նախարարությունը նախարարությունը բազմաթիվ նամակներ և հեռախոսազանգեր է ստանում զինված ուժերի կարիքների համար իրային պարագաներ և սննդամթերք նվիրաբերելու առաջարկով։ Քաղաք Երևանում գործընթացը կանոնակարգելու և անհրաժեշտ նյութական միջոցների վերաբերյալ տեղեկություններ ճշտելու համար նախարարությունը հրապարակել է հեռախոսահամարներ։ Իրային պարագաների պահեստ, պատասխանատու՝ Վարդան Մարտիրոսյան, հեռ.՝ +374 93 39 00 39, սննդամթերքի պահեստ, պատասխանատու՝ Արմեն Տոնոյան, հեռ.՝ +347 93 20 96 96:

«Ռադիոլուրի» հետ զրույցում Զինված ուժերի իրային կենտրոնական բազայի հրամանատար Վարդան Մարտիրոսյանն ասաց, որ այս պահին Բանակը ոչինչի կարիք չունի, բայց ցանկության դեպքում առաջնահերթությունը պետք է տալ առաջին անհրաժեշտության իրերին և մասնավորապես հիգենիայի պարագաներին։

«Երեկվանից օգնությունների մեծ հոսք է սկսվել։ Ցանկացողները շատ շատ շատ շատ են։ Չեմ կարող ասել ինչքան շատ։ Անձեռոցիկից, թաց անձեռոցիկից սկսած բոլորն իրենց օգնությունն առաջարկում են։ Որպես այդպիսին այս պահին ոչ մի բանի կարիք չկա, բայց մեր ժողովրդի մտածելակերպի մեջ կա․ ուզում են բանակի կողքին լինեն։ Առաջին հերթին նախապատվությունը տալիս ենք ամենօրյա օգտագործման պարագաներին։ Ամբողջ փասթաթղթային մասը կազմակերպելուց հետո միայն մենք իրավասու ենք օգնություններն ուղարկել։ Դա կարող է լինել այսօր վաղը կամ մի ժամ հետո»,– ասաց Վարդան Մարտիրոսյանը։

Կարդացեք նաև

Back to top button