ԿարևորՀասարակություն

Թեժ մարտերը շարունակվում են. հակառակորդը կորցրել է 10-11 միավոր զրահատեխնիկա

Այս պահի դրությամբ արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով շարունակվում են մարտական գործողությունները տարբեր ինտենսիվությամբ։ Հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Ըստ նրա՝ կիզակետում դեռևս մնում են Արցախի Հանրապետության հյուսիսային և հարավային ուղղությունները։

Հովհաննիսյանն ասաց, որ Արցախի ՊԲ հրապարակել է տեսանյութ, որտեղ հետ է շպրտվում ադրբեջանական հաձակումը հարավային ուղղությամբ՝ կրելով զգալի կորուստներ։

«Տեսանյութում երևում է, թե ինչպես է ադրբեջանական կողմը կորցնում շուրջ 11 միավոր զրահատեխնիկա՝ հիմնականում տանկեր»,– նշել է Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ հրետակոծվել է նաև Մարտակերտը, կրակահերթի տակ են ընկել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները։

Հայկական կողմի վիրավորներից մեծ մասն ունեն թեթև վիրավորումներ, նրանցից մեծ մասն առաջին բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել են ծառայության։ Այսինքն՝ վիրավորների թիվը ոչ թե ավելացել, այլ պակասել է:

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/1002276590240737/

Կարդացեք նաև

Back to top button