
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Բաթոյանը երեկ հայտնել էր, որ Արցախի բնակիչներին ապաստարան տալու կամ երեխաների, կանանց, տարեցների համար խնամք կազմակերպելու անհրաժեշտություն չկա այս պահին: Նման կարիքի դեպքում պետական մարմիններն ունեն ռեսուրսներ և հստակ պլան: Անհրաժեշտության դեպքում կդիմեն օգնության:
Այսօր նա գրում է․«Իրենց բնակարաններում և տներում հյուրընկալել ցանկացող քաղաքացիների հայտարարությունները ևս մեկ անգամ փաստում են մեր միասնականության մասին, սակայն մեր ունեցած տվյալներով այս պահին օգնել ցանկացող մեր հայրենակիցներն ավելի շատ են, քան դրա կարիքն ունեցող մեր քույրերն ու եղբայրները:
Ինչ վերաբերում է Արցախից ժամանած երեխաներին և նրանց ընտանիքներին հյուրընկալելու ինքնաբուխ ցանկություններին, խնդրում եմ զսպել և չտարածել դրանք:Իմ շատ սիրելի, ուժեղ և հաղթող մարդիկ, անհրաժեշտության դեպքում մենք կդիմենք ձեր օգնությանը: Պարզապես կապի մեջ եղեք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ: Շնորհակալ եմ»:




