ԿարևորՀասարակություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում վերադառնալ բովանդակալից բանակցություններին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը չափազանց մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով ռազմական գործողությունների վերսկսմամբ: Հայտարարությունը տեղադրված է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում։

Նա դատապարտում է ուժի գործադրումը և ցավում է խաղաղ բնակչության կյանքի կորուստների և զոհերի համար:

Գլխավոր քարտուղարը խստորեն կոչ է անում կողմերին անհապաղ դադարեցնել մարտերը, թուլացնել լարվածությունը և անհապաղ վերադառնալ բովանդակալից բանակցություններին: Նա կխոսի ինչպես Ադրբեջանի նախագահի, այնպես էլ Հայաստանի վարչապետի հետ:

Գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարևոր դերակատարմանը և հորդորում կողմերին սերտորեն համագործակցել նրանց հետ՝ առանց նախապայմանների երկխոսության անհապաղ վերսկսման համար:

Կարդացեք նաև

Back to top button