
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած հերթական պատերազմում Հայոց բանակն իր պատասխան՝ պատժիչ գործողություններով վերստին ապացուցում է, որ հայ ժողովրդի անվտանգության հուսալի երաշխավորն է: Ասված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տարածած հաղորդագրության մեջ։
«Համախմբումն, ազգային միասնությունն ու համերաշխությունն այսօր առավել քան երբևէ հրամայական են: Աստված պահապան բոլորիս»,- գրել է նախագահ Սարգսյանը:




